Չինաստանի Ցզյանսուի նահանգում տղամարդն իր երեք շների (բուլդոգի, հասկիի և սիբա-ինուի) համար կառուցել Է առանձին մենատուն՝ SPA-սալոնով, լողավազանով՝ չորանոցներով և ձեն-պարտեզով, որտեղ բալենիներ են ծաղկում: Այդ մասին գրել Է Daily Mirror-ը:
Շների տերը՝ պարոն Չժոուն, գրեթե չորս հազար ֆունտ ստեռլինգ Է ներդրել իր սաների համար իսկական պալատ կառուցելու գործում:
Շներն ունեն հյուրասենյակ իրենց դիմանկարներով, պարտեզ՝ պահապան շների քարե արձաններով՝ ավանդական վիշապների փոխարեն, բլրակ և առանձին տնակներ ավտոմատ դռներով: Չժոուն նաև տեղակայել Է խրտվիլակ, որպեսզի թռչունները չանհանգստացնեն իր սիրեցյալներին: Չինացին որոշել Է նման առանձնատուն կառուցել իր շներից մեկի հիշատակին, որը սատկել Է թունավորումից հետո երիկամների սուր անբավարարությունից: Հրատարակությունը նշում Է, որ Չինաստանում վերջին ժամանակներս մեծ հետաքրքրություն Է դիտվում ընտանի կենդանիներ, առանձնապես շներ պահելու նկատմամբ: Դրանց տերերը վիթխարի գումարներ են ծախսում կերի և զանազան աքսեսուարների գնման համար: