Եկող՝ 2020 թվականի գլխավոր խորհրդանիշի՝ առնետի պահանջարկը Ռուսաստանում անցյալ տարվա համեմատությամբ ավելի քան կրկնակի աճել Է, իսկ առաջարկը՝ մեկուկես անգամ: Դա հետեւում Է Avito հայտարարությունների առցանց-ագրեգատորի հետազոտությունից:
«Եկող՝ 2020 թվականի գլխավոր խորհրդանիշը՝ առնետը, սկսել Է շատ մեծ ժողովրդականություն վայելել Ռուսաստանում: Ամանորի նախաշեմին շատ ռուսաստանցիներ որոշել են ձեռք բերել այդ ընտանի կենդանուն. կրծողների պահանջարկն անցյալ տարվա համեմատությամբ աճել Է ավելի քան կրկնակի, իսկ առաջարկը՝ մեկուկես անգամ»,- ասված Է հետազոտության մեջ: Ինչպես նշված Է, միջին հաշվով երկրում առնետ գնելն ավելի թանկ Է դարձել, քան մեկ տարի առաջ. կենդանի կրծողների արժեքն աճել Է 17 տոկոսով (միջին հաշվով 500 ռուբլով), իսկ առնետների տեսքով հուշանվերներինը՝ 24 տոկոսով (900 ռուբլով):
Առնետներն ամենից մեծ ժողովրդականություն են վայելում Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում (երկրում ամբողջ պահանջարկի համապատասխանաբար 18 տոկոսը եւ 15 տոկոսը), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: