Բաղադրիչներ
- Դդում – 900 գ
- Ձու – 3 հատ
- Ալյուր – 400 գ
- Կարագ – 250 գ
- Շաքարավազ – 200 գ
- Սերուցք – 200 մլ
- Վանիլին՝ ըստ ցանկության
- Դարչին՝ ըստ ցանկության
- Աղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Ալյուրը և աղը խառնել: Ավելացնել հալեցրած կարագը և ձեռքերով խառնել: Ավելացնել մեկ ձու և խմոր հունցել: Խմորը դնել սառնարանը 30 րոպե:
- Դդումը կեղևազրկել և խորանարդիկների կտրատել: Քիչ քանակությամբ ջրով շոգեխաշել: Այնուհետև հարել բլենդերով:
- Խմորը հանել սառնարանից և գրտնակել, դնել տապակի մեջ: Պատառաքաղով ծակեր անել և 12 րոպե թխել 190 աստիճան ջեռոցում:
- Դդումի խյուսը հարել մնացած ձվերի, շաքարավազի, սերուցքի հետ, ավելացնել վանիլին, դարչին, աղ և զանգվածը լցնել պատրաստի խմորի մեջ: Թխել 45 րոպե՝ 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը