Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի գերմոդել Բելա Հադիդը, որի արտաքինն ավելի վաղ ճանաչել Էին իդեալական, լուսանկարվել Է Calvin Klein նորաձևության բրենդի բիկինիի նոր հավաքածուի գովազդում:
Լուսանկարները հրապարակված են ֆոտոնկարիչ Ռեմի Լամանդեի Instagram-օգտահաշվում, որը հանդես Է եկել որպես լուսանկարների հեղինակ, և հենց մոդելի Էջում:
Կադրերից մեկում 23-ամյա հայտնին կեցվածք Է ընդունել դեմքով դեպի խցիկը՝ կարմիր բրենդավորված ագույցով սև լողազգեստին:
Մյուս լուսանկարում Հադիդը ցուցադրում Է ևս մեկ սև բիկինի՝ մեջքով շրջված և ուսի վրայով նայելով օբյեկտիվին: