Ո՞ր հիվանդությունների մասին կարող է հուշել սրտխառնոցը
Advertisement 1000 x 90

Ո՞ր հիվանդությունների մասին կարող է հուշել սրտխառնոցը

Սրտխառնոցը միշտ չէ, որ վկայում է սննդային թունավորման կամ աղեստամոքսային հիվանդության մասին: Սրտխառնոցի զգացողությունը կարող է առաջանալ նաև շատ այլ խնդիրների դեպքում:

Սրտխառնոց ուտելուց հետո

Եթե դուք սրտխառնոց եք զգում ճարպային սնունդ օգտագործելուց հետո, դա կարող է մատնանշել լեղարտադրության ուղիների, դուոդենոգաստրալ ռեֆլյուքսի, ստամոքսի խոցի կամ տասներկումատնյա աղիքի պաթոլոգիայի, ինչպես նաև պանկրեատիտի մասին: Նախ խորհուրդ է տրվում հրաժարվել ստրխառնոց առաջացնող սնունդից:

Եթե սրտխառնոցը զգացվում է ներքևի կողերի մակարդակում որովայնի հատվածում ցավերի ֆոնին, կարելի է կասկածել գաստրիտ կամ գաստրոդուոդենիտ (ստամոքսի և տասներկումատնյա աղիքի բորբոքում):

Եթե սրտխառնոցն ուղեկցվում է պորտի շրջանում ցավով, փսխումով, փորլուծությամբ, ապա դա, ամենայն հավանականությամբ, սննդային թունավորում է:

Սրտխառնոց ծխախոտից հետո

Եթե դուք սրտխառնոց եք զգում ծխելուց հետո, դա կարող է լինել էրոզիա առաջացնող գաստրիտի, ստամոքսի խոցի, ինչպես նաև գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության դրսևորում, որի դեպքում տեղի է ունենում ստամոքսի պարունակության արտանետում դեպի կերակրափող: Խիստ ցանկալի է դիմել բժշկի:

Սրտխառնոց առավոտյան ժամերին

Առավոտյան սրտխառնոցը կարող է առաջանալ հղի կանանց, ինչպես նաև այն մարդկանց շրջանում, որոնք ունեն լեղարտադրող համակարգի խանգարումներ: Սրտխառնոցի պատճառը, օրինակ, կարող է լինել ստամոքսում լեղու արտանետրումը: Գիշերը տեղի է ունենում լեղու արտազատում, որը կարող է հայտնվել ստամոքսում և մի քանի ժամ շարունակ գրգռել այն: Առավոտյան մարդը կարող է զգալ սրտխառնոց բերանում դառնահամի, լեզվի վրա դեղին նստվածքի հետ միասին:

Գլխացավով ուղեկցվող սրտխառնոց

Գլխացավը սրտխառնոցի հետ մեկտեղ կարող է լինել գանգուղեղային տրավմայի հետևանք: Բացի այդ, գլխացավով ուղեկցվող սրտխառնոցը կարող է կապված լինել ինչպես արյան բարձր խտության և թրոմբոզների, այնպես էլ արյան հեղուկացման դեպքում (թրոմբոցիպենիա):

Գլխացավն ու սրտխառնոցը նաև կարող է ծագել միգրենի և գլխուղեղի վնասվածքների դեպքում, այդ թվում՝

  • ցերեբրավասկուլյար հիվանդություն,
  • մենինգիտ:

Սրտխառնոցի ուրիշ հնարավոր պատճառներն են.

  • նյարդային համակարգի, վեստիբուլյար համակարգի հիվանդությունները
  • էնդոկրին հիվանդությունները՝ նախադիաբետ, շաքարային դիաբետ,մակերիկամային խնդիրները, հիխոթիրեոզ,
  • Սրտանոթային ամակարգի խանգարումները՝ զարկերակային ճնշման տատանումներ, հիպերտոնիա:

med.news.am