Ամանորյա նվերների սխալ ընտրության մասին
Advertisement 1000 x 90

Ամանորյա նվերների սխալ ընտրության մասին

Vnews-ի թիմն անձնական փորձից ելնելով՝ ուզում է ամանորյա անտեղի նվերների վիճակագրական ցուցակով կիսվել: Այս հոդվածով մենք կօգնենք ձեզ խուսափել սխալ նվեր ընտրելուց և ձեզ զերծ կպահենք դիմացինի հիասթափված դեմքի արտահայտությունը «վայելելուց»:

1.Շատ վատ որակի կոնֆետներ շքեղ փաթեթավորմամբ

Նախատոնական տոնավաճառներում, փոքր բակային խանութներում կարելի է գտնել գեղեցիկ տուփերով փաթեթավորված շոկոլադներ, որոնք իրականում գեղեցիկ են արտաքնապես և անհամ են ներսից: Գեղեցիկ տուփի մեջ կարող է լինել բուսական յուղ, ներկեր և քիմիական արհեստական բուրումնավետիչներ: Եթե մարդն, որին հատկացված է այս նվերը, քաղցրակեր է, դժվար թե ուրախանա այս տեսակ էժանագին շոկոլադով:

Հիմա կհարցնեք «բա ի՞նչ նվիրել»: Մենք էլ կպատասխանենք. փոքրիկ, բայց բնական շոկոլադ: Թող այն լինի առանց «պուպուշ» փաթեթավորման, բայց որակով և համեղ:

2.Կենցաղային «օգտակար» իրեր

Թավան, սառցարանի համար նախատեսած տարաները, կտրատման տախտակը կինն ինքն էլ կարող է տան համար ձեռք բերել: Իհարկե, չենք վիճում, որ դրանք պիտանի իրեր են, բայց որպես նվեր՝ մի տեսակ սխալ ու տհաճ ընկալելի են. քանի որ կինն այս տարբերակով կհասկանա, թե նա արժանի է  ստանալ նվեր միայն խոհանոցի ու կենցաղի տրամաբանության ու հարթակի մեջ: Ինչը փոքր-ինչ կնեղացնի նրան: Իսկ եթե այս ամենով հանդերձ նաև նվերի վրա գրեք «Թող այս նվերով տանը միշտ տիրի մաքրություն», Հավատացեք հաջորդ տարի ձեզ նմանօրինակ նվեր է սպասելու տոնածառի տակ: Ընդհակառակը, կնոջը նվիրեք ինչ-որ SPA կենտրոնի քարտ, որտեղ նա կանցկացնի մի ամբողջ օր՝ մերսումներով, լողալով ու հանգստանալով:

3.Գուլպաներ

Ախր այս տեսակ նվերը շատ ձանձրալի է ու կանխատեսելի: Փորձեք ավելի կրեատիվ լինել: Գուլպաները, ներքնազգեստն ու գիշերազգեստներն այն բազային հագուսներն են, որ յուրաքանչյուրը ունի: Եթե համարում եք, որ նա, ում համար նախատեսել եք նվերը, սիրում է այս տեսակ իրեր, ապա ավելի լավ է նրան նվիրել համպատասխան խանութի նվեր-քարտ: Թող գնա ու ինքն էլ ընտրի այն ինչ հավանում է:

4. Տարվա խորհրդանիշով նվերներ

Իհարեկ, սա ամենատարածված նվերների շարքում է, քանի որ ամենուր է, հեշտ հասանելի: Բայց նաև ամենանպիտանն է: Ուրախացրեց մի քանի օր ու հայտնվեց ինչ-որ դարակի խորխորատներում: Կամ որ ավելի վատ է՝ հերթական մաքրության հետ հայնտվեց աղբամանում: Քանի որ այդ սիմվոլիկ նվերը կրկին արդիական կհամարվի ուղիղ 12 տարի անց… Եթե բոլոր դեպքերում ցանկանում եք ամանորյա խորհրտանիշով նվերներ պատրաստել, գոնե այդ դեպքում նվիրեք Ձմեռ Պապիկներ, տոնածառ. նրանք միշտ էլ իրենց կիրառությունը կգտնեն հաջորդ տարիներին:

5. «Պուպուշ» մոմեր

Տոնածառի, ձնեմարդի, ձյան փաթիլի տեսքով մոմերը կրկին ամենապրիմիտիվ նվերների շարքում են: Սովորոբար դրանք լինում են սարսափելի անճաշակ, կամ այնքան  գեղեցիկ, որ ափսոսում ենք օգտագործել՝ վառել: Արդյունքում դրանք հայտվում են հեռավոր դարակներից մեկում: Նվիրեք այս տեսակ իրերն այն մարդկանց, որոք իրոք շատ են սիրում ու գոհ կմնան: Բայց կարող եք նաև այլընտարնքային նվեր ընտրել նույն տրամաբանության մեջ: Օրինակ, սովորական մոմոկալներ կամ մոմեր, որոնք կիրառելի կլինեն ամբողջ տարվա կտրվածքով: Մոմերի բույրի ընտրության հարցում զգույշ եղեք, դրանք կարող են շատ ուժգին լինել, կամ որ ավելի վատ է՝ փոխանցեն պետքարանի բուրումնավետիչների տպավորությունը:

Դե ինչ՝ հուսանք այս փոքրիկ նյութով կարողացանք կոմնորոշել ձեզ, եթե իհարկե արդեն ուշ չէ, և դուք արդեն ձեռք եք բերել այս նվերները:

vnews.am