Ակտիվացված ածուխն օգտակար չէ ալկոհոլային թունավորման ժամանակ, հավաստիացնում է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի Նարկոլոգիայի գիտագործնական կենտրոնի առաջատար գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու Յուլյա Շեւցովան (Ռուսաստան)։
Ածխի փոխարեն մանսագետը խորհուրդ է տալիս ալկոհոլային թունավորման ժամանակ խմել 1,5 լիտր տաք ջուր սոդայի, աղի եւ շաքարի փոքր քանակությամբ, առաջ բերել փսխում, որից հետո անհրաժեշտության դեպքում դիմել շտապօգնություն։
«Մոսկվա» գործակալության հարցազրույցում մասնագետը նշել է, որ սորբենտները, ինչպիսին է ակտիվացված ածուխը, ալկոհոլային թունավորման ժամանակ իրականում միանգամայն անօգտակար են, քանի որ ալկոհոլը, հատկապես սուռոգատը, ներծծվում է անմիջապես ստամոքսի պատերի մեջ։
Մասնագետն ավելացրել է, որ սուռոգատ ալկոհոլով թունավորումը տարբերվում է սովորական ալկոհոլային խմիչքներին բնորոշ թունավորումից։ Սուռոգատ ալկոհոլով թունավորման ժամանակ մարդու մոտ առաջ են գալիս սրտխառնոց եւ փսխում, ցավ որովայնում, ջրիկ կղանք, սառը կպչուն քրտինք, գիտակցության մթագնում, փառ աչքերի առջեւ եւ թուլություն։ Եթե թունավորումն ավելի ծանր է, հնարավոր է կոմատոզ վիճակ, եւ այդ դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։
Ալկոհոլի ամենավտանգավոր սուռոգատներ մասնագետը նշել է մեթիլ սպիրտը եւ էթիլենգլիկոլը։ Այս նյութերի ընդամենը 10-50 միլիգրամը կարող է առաջ բերել ներքին օրգանների թունավոր դեկոմպենսացիա եւ հանգեցնել մահվան։