Ամանորյա տոները վտանգավոր են շոփագոլիկների համար. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Ամանորյա տոները վտանգավոր են շոփագոլիկների համար. հետազոտություն

Ամանորյա տոները վտանգավոր են մարդկանց հոգեկան առողջության համար, որոնք տառապում են այսպես կոչված հարկադրական շոփինգով (buying-shopping disorder, BSD): Այդ մարդկանց մոտ ցանկություն է առաջանում ինչ-որ բան գնել առանց անհրաժեշտության: Ընդ որում, ինտերնետն ու օնլայն գնումներ անելու հնարավորությունը միայն նպաստում են այդ կախվածության զարգացմանը: Այս մասին հայտնում են Գերմանիայի Հաննովերի բժշկական դպրոցի գիտնականները:

MedicalXpress-ի հաղորդմամբ՝ մասնագետներն ուսումնասիրել են 20-68 տարեկան BSD ախտորոշմամբ 112 պացիենտների տվյալներ: Բոլոր նրանք պահվածքը շտկող թերապիա են անցել: Մասնակիցները լրացրել են հարցման թերթիկներ, այդ թվում ինտերնետ կախվածության թեստ: Մասնագետները գնահատել են նրանց անհանգստության եւ ընկճվածության մակարդակը:

Պարզվել է, որ մասնակիցների մեկ երրորդը տառապել է հարկադիր գնումներից կախվածությամբ: Այդ մարդիկ, որպես կանոն, եղել են միջինում ավելի երիտասարդ մյուսներից, տառապել են ընկճախտով:

Գիտնականների խոսքով՝ ինտերնետը նրանց թույլ է տալիս աննկատ գնել շատ իրեր, ինչն իրականում հանգեցնում է կախվածության, իսկ ամանորյա տոներին կախվածությունն էլ ավելի է ուժգնանում, քանի որ գնումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում:

news.am