«Ի՞նչ է ուզում կինը» հրաշալի հարց է, որը երբեք պատասխան չի ունեցել, և որին ես ինքս դեռևս չեմ կարողացել պատասխանել՝ չնայած կնոջ հոգու 30 տարվա ուսումնասիրության փորձին»,- ասել է Զիգմունդ Ֆրեյդը:
Cluber-ը ներկայացնում է 10 կետից բաղկացած ցուցակ, որը կօգնի հասկանալ՝ ինչ է ուզում կինը տղամարդուց:
- Սուտն այն է, ինչն ամենից շատ են ատում կանայք, ուստի փորձեք չխաբել:
- Կանայք չեն սիրում պարծենկոտ տղամարդկանց:
- Կանանց մեծամասնությունը ցանկանում է, որպեսզի առաջին քայլն անի տղամարդը:
- Կանայք մեծ ուշադրություն են դարձնում հագուստին: Փորձեք ոճային տեսք ունենալ:
- Եթե դուք կարոտում եք ձեր սիրելիին, երբ նա հեռու է, կարևոր է նրան ասել այդ մասին:
- Կանայք սիրում են, երբ սրճարաններում և ժամանցի այլ վայրերում դուք միասին եք վճարում:
- Կանայք սիրում են սեքսը այնքան, որքան և տղամարդիկ, և ունեն իրենց սեռական ֆանտազիաները:
- Զրուցեք կանանց հետ և կիսվեք ձեր մտքերով:
- Կանայք սիրում են անակնկալներ:
- Կինը ցանկանում է, որպեսզի դուք միայն նրան նայեք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը