Որքա՞ն պետք է քնել օրական․ գիտնականները պատմել են յուրաքանչյուր տարիքի համար քնի օպտիմալ ժամանակի մասին
Advertisement 1000 x 90

Որքա՞ն պետք է քնել օրական․ գիտնականները պատմել են յուրաքանչյուր տարիքի համար քնի օպտիմալ ժամանակի մասին

Մարդկանց համար քնի օպտիմալ ժամանակը տատանվում է՝ կախված նրանց տարիքից։ ԱՄՆ Քնի ազգային հիմնադրամի տվյալներով՝ մեծահասակ մարդը կարող է քունն առնել ընդամենը 7 ժամվա ընթացքում, այն դեպքում երբ նորածնին կարող է բավարարել օրական մինչև 19 ժամը։

Focus.de պորտալը պատմում է, որ մասնագետները տարբեր խորհուրդներ են տալիս տարբեր տարիքային խմբերի մարդկանց քնի օպտիմալ ժամանակահատվածի մասին։

0-3 ամսական նորածիններ

Նորածին երեխաների համար քնի իդեալական ժամանակը օրական 14-17 ժամ է։ Սակայն դրանք միջին վիճակագրական տվյալներ են՝ որոշ երեխաների գործնականում բավարարում է 11 ժամ քունը, իսկ մյուսներին 19 ժամ է պահանջվում։

4-11 ամսական նորածիններ

Մինչև 11 ամսական նորածինների համար քնի իդեալական քանակը կազմում է մոտ 15 ժամ, թեև որոշ երեխաներ 10 ժամով էլ են բավարարվում։

1-2 տարեկան երեխաներ

Քնի օպտիմալ ժամանակը 1-2 տարեկան երեխաների համար օրական 12-15 ժամ է։ Երեխաները, որոնք քնում են 10 ժամից պակաս, հաճախ իրենց հոգնածությունը փոխհատուցում են հիպերակտիվությամբ։

3-5 տարեկան երեխաներ

3-5 տարեկան երեխաները պետք է քնեն 10-13 ժամ, սակայն ոչ մի դեպքում 8 ժամից պակաս, այլապես նրանց մոտ վաքագծի հետ կապված խնդիրներ կառաջանան։

6-13 տարեկան երեխաներ

Ցածր դասարանների երեխաների համար քնի ժամանակը 7-12 ժամ է։ Թյուբինհենյան համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ ինչքան շատ են երեխաները քնում այս տարիքում, այնքան խելացի են նրանք դառնում։

14-17 տարեկան դեռահասներ

Քունը շատ կարևոր է նաև օրգանիզմի սեռական հասունացման շրջանում․ դեռահասին խորհուրդ է տրվում քնել օրական 8-9 ժամից ոչ պակաս։

18-25 տարեկան երիտասարդներ

Երիտասարդների համար քնի օպտիմալ ժամանակը օրական 7-9 ժամ է։

26-64 տարեկան մեծահասակներ

Քնի նույն 7-9 ժամն է պահանջվում 26 տարեկանից մեծ մարդկանց։ Միաժամանակ գիտնականներն ընդգծում են, որ 6-10 ժամվա սահմաններում քունը նույնպես մոտ է նորմային, սակայն օրական 6 ժամից քիչ քունը շատ վնասակար է առողջության համար և բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների, արյան բարձր ճնշման, ճարպակալման և այլ հիվանդությունների զարգացման վտանգը։

med.news.am