Մեր որոշ առօրյա սովորություններ կարող են անոթներին լուրջ վնաս հասցնել՝ մեծացնելով սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Մյունխենի Տեխնիկական համալսարանի Կանխարգելիչ և սպորտային բժշկության կենտրոնի տնօրեն Մարտին Հալլեն (Գերմանիա) նշել է 3 սովորության մասին, որոնցից այս տարի պետք է հրաժարվել.
Ծխել
Նիկոտինի պատճառով անոթները նեղանում են, և որոշ հյուսվածքներին արյան մատակարարումը վատթարանում է: Ծխելը երկարաժամկետ հեռանկարում առողջությանը զգալի վնաս է հասցնում. այս սովորության պատճառով տուժում է անոթների ներքին շերտը, որի բջիջները սկսում են մահանալ, ինչի հետևանքով առաջանում են «անցքեր» և «սպիներ»:
Քաղցրեղենի չարաշահում
Վնասակար է նաև քաղցրեղենի չափից շատ գործածումը: Մասնագետի խոսքով՝ եթե դուք առողջ եք և ժամանակ առ ժամանակ եք ձեզ թույլ տալիս աղանդերներ, ապա մտահոգվելու ոչ մի բան չունեք: Բայց արյան մեջ գլյուկոզայի մշտական բարձր մակարդակով դիաբետիկների և նախադիաբետիկների մոտ քայքայվում է անոթների պաշտպանական շերտը, ինչը կարող է առաջացնել մի ամբողջ շարք լուրջ խնդիրներ:
Յուղոտ մթերքների չարաշահում
Վտանգավոր է նաև խոլեստերինի մշտական բարձր մակարդակը, իսկ այդ վիճակին կարող է նպաստել հագեցած ճարպերով հարուստ ոչ առողջ սննդակարգը: Խոլեստերինն արյան մեջ առաջացնում է փոքրիկ վահանիկներ, որոնք արտերիաները խցանում են, դարձնում դյուրաբեկ և ոչ առաձգական:
Անոթներն ամրացնելու և առողջությունը պահպանելու համար պրոֆեսոր Հալլեն խորհուրդ է տալիս ուտել մեծ քանակությամբ բանջարեղեն, ինչպես նաև չհագեցած ճարպաթթուներով հարուստ սնունդ, օրական ոչ պակաս 2 անգամ բացօթյա զբոսանք կատարել և սեփական քաշը վերահսկել: