Ինչպես խուսափել դեպրեսիայից ամանորյա տոներից հետո
Advertisement 1000 x 90

Ինչպես խուսափել դեպրեսիայից ամանորյա տոներից հետո

Ամանորյա տոներից հետո աշխատանքի վերադառնալը կարող է դեպրեսիվ վիճակի պատճառ դառնալ, կարծում է հոգեբույժ-նարկոլոգ Բորիս Մենդելևիչը (Ռուսաստան)։

Նրա կարծիքով՝ դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ ենթագիտակցաբար մենք տոներից հրաշք և ցանկությունների կատարում ենք սպասում, իսկ տոներից հետո շատ դժվար է վերադառնալ աշխատանքային օրերին, երբ հույսը միայն քեզ վրա կարող ես դնել։

«Հետամանորյա դեպրեսիան բավական տարածված երևույթ է։ Տոնական օրերին ամենուր տիրում է հրաշքի սպասման մթնոլորտ, և շատ դեպքերում Նոր տարուն մարդիկ ակնկալում են, որ բոլոր ցանկությունները կկատարվեն։ Սակայն պետք է հասկանալ, որ բացի ցանկություններից, պետք է լինեն նաև գործողություններ»,- ասել է Մենդելևիչը։

Նրա խոսքերով՝ հուսահատությունից և դրանից բխող խնդիրներից խուսափելու համար կարիք չկա ձեր առջև մասշտաբային, դժվար հասանելի խնդիրներ դնել։ Եթե դուք ունեք երազանք, ավելի լավ է բաժանեք այն «փոքր քայլ-նպատակների» և հասկանաք, թե ինչպես կարելի է դրանց հասնել։

«Մի ամաչեք խորհուրդ կամ օգնություն խնդրելուց՝ կողքից հայացքը կարող է նոր հնարավորություններ և պոտենցիալ բացել»,- ասում է փորձագետը։

«Հետամանորյա համախտանիշը» ավելի թեթև տանելու համար մասնագետը խորհուրդ է տալիս աշխատանքային ռեժիմին անցնել աստիճանաբար, որպեսզի օրգանիզմը շատ մեծ սթրեսի չենթարկվի։

«և, իհարկե, նույնիսկ աշխատանքային օրերին հիշեք ձեր երազանքների և նպատակների մասին, որոնց կարելի է հասնել ժրաջան աշխատանքի և բարձր արդյունքների շնորհիվ»,- ասել է մասնագետը։

med.news.am