Թիմոթի Շալամեն նոր ֆիլմում կմարմնավորի երիտասարդ Բոբ Դիլանին: Ինչպես հաղորդում է Deadline-ը, ֆիլմը կպատմի երաժշտի կարիերայի այն հատվածի մասին, երբ վերջինս ակուստիկ կիթառը փոխեց էլեկտրոնայինով:
Դերասանին հայտնի երաժշտի դերի համար ընտրել է ռեժիսոր Ջեյմս Մենգոլդը, ում հետ Searchlight Pictures ընկերությունը գործարք է կնքել կենսագրական ֆիլմը նկարելու համար:
Ինքը՝ Դիլանը, հանդիսանում է ծրագրի գործադիր պրոդյուսերը և ակտիվորեն համագործակցում է Searchlight-ի և Մենգոլդի հետ: Ֆիլմը դեռ չունի պաշտոնական անուն, սակայն ստեղծագործական խումբը կինոնկարն անվանում է «Going Electric»:
Նկարահանումը, ենթադրաբար, կսկսվի ոչ շուտ, քան ամռանը, երբ Շալամեն ավարտի աշխատանքը Լոնդոնի «Օլդ Վիք» թատրոնի բեմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը