Արդյո՞ք կարող է միկրոտարրերի պակասը հիպերակտիվության պատճառ լինել
Advertisement 1000 x 90

Արդյո՞ք կարող է միկրոտարրերի պակասը հիպերակտիվության պատճառ լինել

Երեխաների մոտ ուշադրության պակասի և հիպերակտիվության ախտանիշի զարգացման պատճառ կարող են լինել արյան մեջ քրոմի, մագնիումի և ցինկի ցածր մակարդակը՝ պնդում են Պ.Գ.Դեմիդովի անվան Յարոսլավլի պետական համալսարանի մասնագետները:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ ախտանիշի դեպքերի 60-80 տոկոսը պայմանավորված է գենետիկ հակվածությամբ: Ռուս գիտնականները վերլուծել են հիպերակտիվության ախտանիշով 100 երեխաների և առողջ 100 երեխաների մազերի և արյան մեջ տարբեր տարրերի պարունակությունը: Պարզվել է, որ հիպերակտիվության ախտանիշով նախադպրոցական տարիքի երեխաների մոտ քրոմի, մագնիումի և ցինկի կոնցենտրացիան ցածր է, իսկ պնձի մակարդակը՝ բարձր, քան առողջ երեխաների մոտ: Բացառված չէ, որ հենց պնձի և ցինկի հարաբերակցության պակասն է կարևոր դեր խաղում այդ ախտանիշի զարգացման համար:

Գիտնականները նաև մազերի սպեկտրալ հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել որոշակի ժամանակի ընթացքում միկրոտարրերի կոնցենտրացիայում փոփոխությունները: Պարզվել է, որ այդ ախտանիշով երեխաների մոտ կոբալտի, մարգանեցի, ցինկի և մագնիումի պարունակությունը նվազել է:

Այդ ամենը, գիտնականների խոսքով, ցույց է տալիս փոքր երեխաների բալանսավորված սննդի կարևորությունը:

news.am