Սանկտ-Պետերբուրգի բնակչուհի Քսենյա Վերբիցկայան դարձել Է «Միսիս Տիեզերք-2020»-ի հաղթողը: Այդ մասին հաղորդվում Է Instagram-ի նրա Էջում: Դափնեկիրը 43 տարեկան Է, նրա ունի չորս երեխա: Զբաղվում Է արգենտինական տանգոյով եւ հետաքրքրվում Է գրականությամբ:
Եզրափակիչում մրցույթի մասնակիցները հանդես են եկել դեֆիլեում, ստեղծագործական մրցույթներում եւ շնորհանդեսի ձեւաչափով անգլերենով պատմել են իրենց ու իրենց ձեռքբերումների մասին: «Ես ուրախ եմ, որ կարողացա աշխարհին ցույց տալ, թե ռուս կանայք որքան գեղեցիկ են, ինքնաբավ, կարող են զուգակցել արտաքին գեղեցկությունը, ներքին ներդաշնակությունը, մասնագիտությունն ու մայրությունը»,-ՌԻԱ Նովոստիին պատմել Է Վերբիցկայան:
Հավելենք, որ «Միսիս Տիեզերքը» գեղեցկության թատերականացված միջազգային մրցույթ Է ամուսնացած կանանց համար: Կազմակերպիչը “Mrs. Universe LTD” բուլղարական ընկերությունն Է: