Գահակալության 10 նշանավոր դրվագ. Պապ թագավոր
Advertisement 1000 x 90

Գահակալության 10 նշանավոր դրվագ. Պապ թագավոր

Հայոց պատմության մեջ ամենաերիտասարդ թագավորներից մեկը՝ Պապը, իր կարճաժամկետ գահակալության ընթացքում հասցրեց այնքան և այնպես գործել, որ այսօր արդեն նրա անունը դասվում է հայոց ամենանշանավորների շարքում: Նա նորարար էր, ու ինչպես պատահում է բոլոր նորարարների հետ, նրան էլ շատերը չընդունեցին, չսիրեցին, փոխարենը չզլացան դավեր նյութել:

Նա Պապ թագավորն է

1.Պապը Արշակ 2-րդի և նրա երկրորդ կնոջ՝ Փառանձեմի որդին էր: Նա Արշակունիների թագավորական տոհմի թվով 14-րդ գահակալն է: Կառավել է ընդամենը 6 տարի:

2.Պապը դառնում է հայոց թագավոր դեռևս անչափահաս տարիքում՝ 368 թվականին: Արշակունիների գահն այդքան վաղ տարիքում ստանձնելու պատճառն այն էր, որ Պապի հայրը գտնվում էր գերության մեջ Անհուշ բերդում:

3.Պապի առաջին խոշոր ձեռքբերումն Արշակունյաց հարստության փրկությունն էր: Արշակի մահից հետո թագավորությունը անմխիթար վիճակում էր, Շապուհը միտք ուներ վերացնել Արշակունիներին  և ահա 3 հաղթական պատերազմ. Ատրպատականի, Ձիրավի և Գանձակի ճակատամարտերում գրանցած հաղթանակների արդյունքում Պապը կարողացավ ավարտին հասցնել դեռևս  364 թվականին սկիզբ առած պայքարը՝ հանուն ազատության:

4.371-ի գարնանը Ձիրավի ճակատամարտում Պապը պիտի դիմագրավեր մեծաքանակ պարսկական զորքին: Նա ցանկանում էր ինքը ղեկավարել մարտը, սակայն նրանք արգելում են՝ պատճառաբանելով, որ նրա կյանքի համար պատասխանատու են Վաղես կայսրի առաջ: Պապ թագավորն ու Ներսես կաթողիկոսը մարտին հետևում են մոտակայքում գտնվող Նպատ լեռից: Սակայն մարտի ամենակատաղի պահին թագավորը նետվում է կռվի, միայն Մուշեղ սպարապետին է շուտով հաջողվում դուրս բերել նրան մարտի դաշտից: Հայերը հաղթանակ են տանում, ինչն էլ հանգեցնում է պարսկական և հռոմեական կողմերի միջև նոր ռազմադադարի կնքման:

5Պապը թագավորության ամբողջականության մարտիկ էր, ուստի նրա առաջին ներքաղաքական քայլն է լինում անջատված նախարարությունները երկրին միացնելը, այդպիսով նա վերականգնեց Մեծ Հայքի տարածքային երբեմնի ամբողջականությունը: Ի դեպ,  Պապը Արշակունիների 3-րդ և վերջին գահակալն էր, ում հաջողվեց դա իրագործել:

6. Աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով և երկրի ինքնավարությունը ամրապնդելու նպատակով Պապը, Մուշեղ սպարապետի օգնությամբ, կազմավորում  է 90.000-անոց հզոր, մարտունակ բանակ: Հարկ է նշել, որ նրա գահակալման պահին հայկական բանակի թիվը կազմում էր 10.000:

7. Հաջորդ հատկանշական քայլն էր եկեղեցապատկան մեծաթիվ հողերի կրճատումն էր. երիտասարդ ու համարձակ ղեկավարը եկեղեցապատկան 7 հողամասերից 5-ը դարձնում է արքունիքի սեփականություն: Նա նաև կրճատեց վանականների թիվը, նրանցից շատերին պարտադրեց անցնել զինվորական ծառայություն: Պապը հանձն առավ փակել կուսանոցները՝ ի նպաստ բնակչության թվի ավելացման:

8.363 թվականին Պապի հյուրն էր Ներսես Մեծ կաթողիկոսը, որն, ի դեպ, իր աթոռին էր վերադարձել միայն Պապի թագադրումից հետո: Այսպիսով, վերոնշյալ հանդիպումից հետո կաթողիկոսը՝ թոքերի ուռուցքի պայթելու արդյունքում մահանում է: Պապը ոչ մի կապ չուներ Ներսեսի մահվան հետ, սակայն հաշվի առնելով իր վարած «հակաեկեղեցական» գործունեությունը՝ 5-րդ դարի պատմիչները, մասնավորապես Բուզանդը,  մեղադրում են նրան այս հարցում:

Նոր պատմագրությունը հիմնովին  հերքում է այդ վարկածը:

  • Պապի օրոք հայ եկեղեցին անկախություն ձեռք բերեց, և Ներսեսին հաջորդող կաթողիկոսները այլևս օծվում էին Հայաստանում, ոչ թե Կեսարիայում, ինչպես դա տեղի էր ունենում Պապից առաջ:

9. Իր գահակալության հատկապես վերջին տարիներին Պապը, որը իր նախորդների համեմատությամբ շատ ավելի չեզոք արտաքին քաղաքականություն էր վարում, սկսում է լիարժեք ինքնավար  քաղաքականություն տանել՝ չծառայելով Հռոմեական կայսրությանը. նա դիվանագիտորեն դուրս է բերում Հայաստանից հռոմեական կայազորը: Այս ամենն իհարկե չէր կարող անհետևանք մնալ, արդյունքում Վաղես կայսրին սուտ լուրեր են հասցնում Պապի գործունեության մասին և վերջինս Պապին հրավիրում է Տարսոն. տեղի հայ պաշտոնյաները զգուշացնում են նրան, որ Վաղեսն այլևս թույլ չի տալու հայոց թագավորին վերադառնալ հայրենիք: Նույն օրվա գիշերը պապը իր թիկնազորով ճեղքում է քաղաքի պաշտպանությունն ու հասնում Հայաստան:

10374 թվականին Պապ թագավորը դավադրաբար սպանվում է հռոմեացիների կողմից խնջույքի ամենաթեժ պահին: Սպանության մանրամասների, դավադիրների և նրանց սատարողների մասին վարկածները տարբեր են:

vnews.am