Տասնամյակներ առաջ ներկայիս Հաղթանակ զբոսայգու՝ «Մանումենտի» այգում էր հպարտ կանգնել Ստալինը, իսկ ավելի կոնկներտ նրա՝ 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը: Ասում են, որ ժամանակին նույնիսկ Ստալինը ժամանել է Երևան և տեսնելով իրա արձանը՝ գոհ է մնացել… Բայց տարիներ անց՝ նրա մահից հետո, այդ արձանն ապամոնտաժում են: 1961 թվականն էր, և «Մեր բակի» հայտնի պապիկն արդեն հասցրել էր մտնել Բեռլին…
Երկար ժամանակ արձանի տեղը «թափուր» է մնում: Ասում էին, որ Սատլինին գուցե փոխարինելու գար Լենինը, բայց հնգամյա դատարկությունից հետո Խորհրդային Միությունը որոշում է այտեղ կանգնեցնել Մայր Հայաստանի արձանը, որի հեղինակն է նկարիչ-մոնումենտալիստ Արա Հարությունյանը:
Ստալինից Եվգենյա
Արձանն ունի շատ հետաքրքիր պատմություն: Քանդակագործ Արա Հարությունյանը մի օր բանջարեղենի խանութում նկատում է 17 ամյա Եվգենյա Մուրադյանին և որոշում է, որ հենց այդ աղջնակը պետք է բնորդի Մայր Հայաստանին: Հեղինակը խնդրում է Գենյայի մայրիկին աղջկան ուղեկցել արվեստանոց, սակայն մայրը թույլ չի տալիս: Ավելի ուշ Եվգենյան եղբոր հետ է գնում արհեստանոց և 4-5 այցի ընթացքում Արա Հարությունյանը քանդակում է աղջկա դեմքը:
«Շատ հետաքրքիր էր, շատ նման էր, բացի հոնքերից, հոնքերը միացրած էին իրար, ու ինքն ասաց՝ դա վեհ կնոջ, ուժեղ կնոջ իմաստն ունի, որ հայ կինը եղել է ուժեղ, հաղթանակող, կռվող, պաշտպանող ազգը, հայրենիքը»…
Հետագայում խոստովանում է բնորդուհին ու հավելում.
«Ես ավելի ուժեղացա, ես ինձ զգում եմ այնպես, ինչպես նա՝ կանգնած»:
Բնորդուհին նշում է, որ առաջարկն ընդունել է սեփական զգացմունքներից ելնելով և այդ պահին շատ հեռու էր կերպարի իրական նշանակությունն ամբողջ էությամբ ընկալելուց:
Արա Հարությունյանը արձանն սկսել է քանդակել 1961 թվականին, իսկ 1967 թվականին այն արդեն տեղադրել են զբոսայգու տարածքում:
«Մայր Հայաստանի գաղափարը մի զգալի չափով արդեն կանխորոշված էր, կար պատվանդանը, որոշել էին նաև հուշարձանի նշանակումն ու իմաստը, տեղն ու կողմնորոշումը: 22 մետրանոց կոփածո պղնձե արձանը լինելու էր քաղաքի, երկրի պահապանը, ժողովրդի խորհրդանիշը: Քանի որ այն անձնավորելու էր ժողովրդի, մայր հողի գաղափարը, ես ընտրեցի թրով աղջկա, կնոջ, մոր կերպարը: Իհարկե, թրով կանայք աշխարհում շատ են ստեղծվել, և ես բնավ չեմ հավակնել հայտնագործություն անել: Չեմ էլ ձգտել շոյել դիտողի հայացքը արձանի մեղմիկ ձևերով: Պատերազմին նվիրված թանգարան-պատվանդանի վրա դրվող արձանը պետք է խիստ ու մոնումենտալ լիներ: Նա պետք է արտահայտեր առնականություն, ուժ, հերոսականություն, հաղթանակ: Իսկ պատվանդանի ուղղահայաց ձևերը պետք է հատվեին հորիզոնական ծավալներով: Պատվանդանի երեք քառորդների համար էլ գտանք արձանի համապատասխան լուծում՝ թրի հորիզոնական շարժումը: Այդ շարժումը սիմվոլիկ է, թուրը պատյան է դրվում, բայց զգացվում է նաև հանելու պատրաստակամությունը: Սա կատարվող գործողության երկրորդ իմաստն է, և, իր հերթին, խորհրդանշում է այն, որ մեր ժողովուրդը միշտ պատրաստ է, և հարկ եղած դեպքում պաշտպանելու է իր ձեռք բերած հաջողությունները, իր սիրասուն հայրենիքը: Ֆիգուրատիվ լուծում որոնելիս եղան բազմաթիվ տարբերակներ, որոնց մեջ կար նաև մոնումենտի շարունակությունը զինվորով ավարտելու տարբերակ: Սակայն զինվորը կարող էր խորհրդանշել միայն ռազմական ուժի՝ բանակի հաղթանակը, ուստի ամբողջ հայ ժողովրդի գաղափարը պահանջում էր ընտրել Մայր Հայաստանի կերպարը: Արձանը կոփածո պղնձից է՝ հավաքված երկաթյա հիմնակմախքի վրա: 22 մետրանոց արձանը կշռում է մոտ 15 տոննա»:
Պատմել է արձանի մասին Արա Հարությունյանը:
Ասում են, որ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի օրը քանդակը սկսել է ճոճվել: «Մայր Հայաստան. զինվորական թանգարանի աշխատակիցները շատ են վախեցել, որ այն չի դիմանա և վայ կընկնի: Վազել են դուրս: Բայց բարեբախտաբար արձանի կանգուն է մնացել, իսկ նրա ամրությունը ստուգվել է ոչ ավել ոչ պակաս երկրաշարժի ցնցումների ալիքով: լեգենդներ են պտտվում նաև անյ մասին, որ հուշարձանի ոտքերի տակ գտնվող վահանի տակ Ստալինի ոտքերն են: Ասում են, որ նրա արձանի հիմքը եղել է ստալինի բրոնզե ոտքերը, բայց թանգարանի աշխատակիցները պնդում են, որ այս պատմությունն իրականության չի համապատասխանում:
Ավելի մանրամասն՝ vnews.am