Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրման նոր հայեցակարգը հասարակությանը կներկայացվի 1-2 ամիս անց
Advertisement 1000 x 90

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրման նոր հայեցակարգը հասարակությանը կներկայացվի 1-2 ամիս անց

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրման նոր հայեցակարգը հասարակությանը կներկայացվի 1-2 ամիս անց, այժմ մասնագետները քննարկում են առկա հայեցակարգն ու փոփոխություններ են կատարում՝ հաշվի առնելով նկատողությունները, որոնք ստացել են գործընկերներից և հասարակությունից: Այս մասին լրագրողների հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ նոր հայեցակարգը կտեղադրվի e-draft.am իրավական փաստաթղթերի պորտալում:

Բժշկական ապահովագրության համակարգի ներդրման նախապատրաստման շրջանակում, նախարարի խոսքով, աշխատանքներ են տարվում բնակչությանը բժշկական ծառայություններ մատուցելու պետական երաշխիքների ապահովման գործընթացում մեծ թվով քաղաքացիների ներգրավման համար:

2021 թվականի բյուջեի քննարկման ժամանակ նախարարը խոստացավ հավելյալ միջոցներ ներգրավվել պետպատվերի շրջանակում թոշակառուներին բժշկական ծառայություններ մատուցելու համար: Դրա համար, նախնական հաշվարկներով, կպահանջվի մոտ 15-20 մլրդ դրամ:

Թորոսյանի խոսքով՝ եթե լուծվեն բնակչության խոցելի շերտերին բժշկական ծառայություններ մատուցելու հարցերը, ապա աշխատանք և եկամուտ ունեցող մարդկանց համար բժշկական ապահովագրության համակարգ կազմակերպելն ավելի հեշտ կլինի: Եվ բացառված չէ, որ եթե պետությունը կարողանա վճարել խոցելի շերտերի ներկայացուցիչների բուժումը, «առողջության հարկը», որը պետք է վճարեն քաղաքացիները, որոնք աշխատանք ունեն, կարող է նվազել 6%-ից, օրինակ, 2%, ինչի մասին ավելի վաղ խոսվել է:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության առաջարկած բժշկական ապահովագրության ներդրման նոր հայեցակարգը բացասական գնահատականներ է ստացել և՛ փորձագետների, և՛ հասարակության կողմից: Հայեցակարգի շրջանակում առաջարկվում է ներդնել 4-6% հարկ աշխատավարձից: Հավաքված գումարը պետք է ծածկի բժշկական ծառայությունները և՛ հարկ վճարողների, և՛ այսպես կոչված խոցելի շերտերի համար:

style.news.am