Թվում է, թե միջին դասի մարդկանց քանակը քչանում է՝ համաձայն վերջին տասնամյակների տվյալների, ինչը նշանակում է, որ ապագայում քիչ հավանական է, որ Դուք կարողանաք Ձեզ դասել միջին դասին:
Եթե Դուք ուզում եք լինել հարուստների ցուցակում, Ձեզ հարկավոր է մտածել հարուստի նման: Ահա 10 տարբերություններ միջին դասի մարդկանց և հարուստների միջև:
Միջին դասի ներկայացուցիչն ապրում է հարմարավետության մեջ, հարուստներն ընդունում են անհարմարությունները:
Միջին դասի ներկայացուցիչներն ապրում են իրենց հնարավորություններից բարձր, իսկ հարուստները՝ ցածր:
Միջին դասի ներկայացուցիչները բարձրանում են կարիերայի աստիճաններով, իսկ հարուստները՝ տիրում են դրան:
Միջին դասի ներկայացուցիչներն ընկերություն են անում բոլորի հետ, իսկ հարուստները շփման շրջանն ընտրում են խելքով:
Միջին դասի ներկայացուցիչներն աշխատում են, որպեսզի վաստակեն, իսկ հարուստներն աշխատում են, որպեսզի սովորեն:
Միջին դասի ներկայացուցիչներն իրեր ունեն, իսկ հարուստները՝ փող:
Միջին դասի ներկայացուցիչները կենտրոնանում են տնտեսելու վրա, իսկ հարուստները՝ վաստակելու:
Միջին դասի ներկայացուցիչները վերաբերվում են փողին էմոցիոնալ ձևով, իսկ հարուստները՝ տրամաբանորեն:
Միջին դասի ներկայացուցիչները թերագնահատում են իրենց պոտենցիալը, հարուստներ հսկայական նպատակներ են դնում:
Միջին դասի ներկայացուցիչները հավատում են ծանր աշխատանքին, իսկ հարուստները հավատում են օպտիմալացմանը:
ԱՆԻ ԳԱԲՈՒԶՅԱՆ