Վիրտուոզ դաշնակահարուհին զարմացրել Է ցանցի օգտատերերին՝ նվագելով երկու ռոյալի վրա (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Վիրտուոզ դաշնակահարուհին զարմացրել Է ցանցի օգտատերերին՝ նվագելով երկու ռոյալի վրա

Ամերիկացի դաշնակահարուհի Լոլա Աստանովան Instagram-ում հրապարակել Է տեսանյութ, որտեղ Սքոթ Ջոփլինի գրած “Maple leaf rag” կոմպոզիցիան կատարում Է միանգամից երկու ռոյալի վրա: Դրանով նա զարմացրել Է ցանցի օգտատերերին:

«Նրանք միշտ ասում Էին, որ երկուսն ավելի լավ Է, քան մեկը»,-գրել Է Աստանովան:

Չնայած երկու գործիքների միջեւ եղած տարածությանը, դաշնակահարուհին վստահորեն հիմնական պարտիան կատարում Է աջ ձեռքով, իսկ ձախով ապահովում Է նվագակցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: