BBC-ն սերիալ կնկարահանի Գրետա Թունբերգի մասին
Advertisement 1000 x 90

BBC-ն սերիալ կնկարահանի Գրետա Թունբերգի մասին

BBC-ն սերիալ Է նկարահանելու շվեդ դպրոցական եւ Էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի մասին: Այդ մասին հայտնել Է բրիտանական հեռարձակող կորպորացիայի մամուլի ծառայությունը, նշելով, որ արտադրական գործընթացով կզբաղվի BBC Studios ընկերությունը:

«Ամբողջ աշխարհի գիտնականները համաձայն են, որ ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը պետք Է սահմանափակվի մեկուկես աստիճանով՝ խուսափելու համար անդառնալի շղթայական ռեակցիաներից: Ամբողջ սերիալի ընթացքում փորձագետների խումբը շարադրելու Է գիտական փաստեր, որոնք ընկած են այս ոչ երկիմաստ պնդման հիմքում: Իր ուղեւորությունների ժամանակ Գրետան հանդիպել Է ոչ միայն առաջատար գիտնականների, այլեւ քաղաքական առաջնորդների եւ խոշոր գործարարների հետ՝ նրանց հետ միասին ուսումնասիրելով գիտական տվյալները եւ նրանց կոչելով վերափոփումների»,-ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Սերիալում ցուցադրվելու Է նրա ճանապարհորդությունը հասուն կյանք, քանի որ նա շարունակում Է բախվել անգործության հետեւանքներին իրական աշխարհում, ինչպես նաեւ (նրա կյանքի) առանձին հանգիստ պահեր, երբ նա գրում Է տպավորիչ ճառեր, որոնք այժմ հեռարձակվում եւ վերլուծվում են ամբողջ աշխարհում»,-հավելել են BBC-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: