Մարգո Ռոբին և Քրիստիան Բեյլը կնկարահանեն Դևիդ Օուեն Ռասելի ֆիլմում
Advertisement 1000 x 90

Մարգո Ռոբին և Քրիստիան Բեյլը կնկարահանեն Դևիդ Օուեն Ռասելի ֆիլմում

Դերասաններ Մարգո Ռոբին և Քրիստիան Բեյլը նկարահանվելու են ամերիկացի ռեժիսոր Դևիդ Օուեն Ռասելի ֆիլմում: Այդ մասին հայտնել Է Variety-ն:

Աղբյուրը հրատարակությանը պատմել Է, որ նախագծի սյուժեն և անվանումն առայժմ չեն բացահայտում: Բայց հայտնի Է, որ Ռասելը սցենար Է պատրաստում, իսկ ժապավենի պրոդյուսերը լինելու Է Մեթյու Բուդմանը:

Մի քանի ամսվա ընթացքում նա ընտրում Էր համապատասխան դերասանական կազմը և սպասում, թե հոլիվուդյան աստղերը երբ ազատ ժամանակ կունենան նկարահանումների գրաֆիկում:

Ռոբիի և Բեյլի մասնակցությամբ կինոնկարը ռեժիսորի համար առաջինը կդառնա վերջին հինգ տարվա ընթացքում «Ջոյ» դրամայի (2015 թվականին) թողարկման պահից ի վեր, որտեղ գլխավոր դերում հանդես Է եկել Ջենիֆեր Լոուրենսը:

Դևիդ Օուեն Ռասելը «Օսկար» մրցանակի եռակի հավակնորդ Է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում «Մարտիկը» (2010 թ.), «Իմ ընկերը խենթ Է» (2012 թ.) և «Խարդախություն ամերիկյան ձևով» (2013 թ.) ֆիլմերի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: