Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Մենդի Մուրը YouTube-ում հրապարակել Է Fifteen երգի հոլովակը:
«Նոր երաժշտությունն ստեղծելիս ես խորը կապվածություն զգացի այդ «երիտասարդ աղջկա» (նկատի ունեմ ինձ) հետ: Դա Է պատճառը, որ ես այսօր Էլ կարող եմ ստեղծագործել»,-պատմել Է դերասանուհին: Fifteen կոմպոզիցիան տեղ Է գտել Մենդի Մուրի “Silver landings” ալբոմում: Սկավառակի ռելիզը պլանավորված Է այս տարվա մարտի 6-ին:
Երգչուհու այս ժողովածուն վերջին տասը տարվա ընթացքում առաջինը կդառնա 2009 թվականին “Amanda leigh”-ի թողարկվելուց հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: