Բիլլի Այլիշը բացատրել Է, թե ինչու Է դադարել կարդալ Instagram-ում արված մեկնաբանությունները
Advertisement 1000 x 90

Բիլլի Այլիշը բացատրել Է, թե ինչու Է դադարել կարդալ Instagram-ում արված մեկնաբանությունները

Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը հեռուստահաղորդավարուհի Լուիզա Մինչինին տված հարցազրույցում բացատրել Է, թե ինչու Է դադարել կարդալ Instagram սոցիալական ցանցում արված մեկնաբանությունները: Այդ մասին հայտնել Է NME-ն:

«Դա քայքայում Էր իմ կյանքը,-մեկնաբանել Է Այլիշը:-Տարօրինակ Է՝ որքան ավելի լավ ես ինչ-որ բան անում, այնքան ավելի շատ են քեզ ատում մարդիկ»:

«Գրեմմի» հինգ մրցանակի դափնեկրի կարծիքով, բազմաթիվ «տրոլների» համար ցանցում բացասական մեկնաբանություններ անելն իսկապես ծնծաղելի Է: Ուստի ոչ ոք չի պատրաստվում կանգ առնել:
Բիլլի Այլիշն «անմտություն» Է համարում, որ ընդհանրապես կարդացել Է բացասական գրառումները, եւ որ ինքը պետք Է վաղուց կանգ առներ:

«Խնդիրն այն Է, որ ես միշտ ցանկացել եմ կապի մեջ մնալ երկրպագուներիս հետ եւ շարունակել շփվել նրանց հետ: «Բոլորը չԷ, որ «տրոլներ» են: Բայց Համացանցն այնքան վատ Է ազդում իմ կյանքի վրա, որ ես այն ջնջեցի»,-բացատրել Է երգչուհին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: