Մթերքի այս տեսակները սպանում են երիտասարդությունը. խորհուրդներ սննդաբան Լիլիթ Բաբասյանից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մթերքի այս տեսակները սպանում են երիտասարդությունը. խորհուրդներ սննդաբան Լիլիթ Բաբասյանից

Ճանաչված սննդաբան Լիլիթ Բաբասյանը (Բասյանը) Instagram–ի իր էջում հրապարակել է այն մթերատեսակների ցանկը, որոնք արագացնում են օրգանիզմի ծերացման գործընթացը։

«Գիտե՞ք, որ մթերքի տեսակներ կան, որոնք սպանում են մեր երիտասարդությունը։ Եկեք փորձենք երիտասարդ մնալ և այսօրվանից հրաժարվենք այս սննդատեսակներից` մսամթերք (երշիկ, նրբերշիկ, կիսաֆաբրիկատներ, վիտչինա, բեկոն), որոնց մեջ մեծ քանակությամբ կոնսերվանտներ կան, զտած շաքար (այն քիմիական ծագում ունի, տարբերություն չկա՝ սպիտա՞կ, թե՞ շագանակագույն), զտած ձեթ, սնդիկ պարունակող ծովամթերք, մարգարին, եգիպտացորենից պատրաստված մթերատեսակներ՝ պոպկորն, չիպսեր»,- գրել է Լիլիթը։

Սննդաբանի խոսքով` մթերքի նշված տեսակներն արագացնում են ծերացումը մոտ 10 անգամ, քանի որ օմեգա 3-ի և օմեգա 5-ի դիսբալանս է առաջանում, որոնք պետք են կնճիռների դեմ պայքարի համար։ Ըստ Բաբասյանի` դեմքը շատ է ծերացնում էներգետիկ ըմպելիքը՝ այն դարձնելով անկենդան։

Սննդաբանի հետևորդները շնորհակալություն են հայտնել օգտակար խորհուրդների համար և վստահեցրել, որ այսուհետ հնարավորինս զերծ կմնան այդ մթերատեսակներից։

View this post on Instagram

Դե ինչ, սիրելիներս, վաղուց ձեզ խորհուրդ չեմ տվել և չեմ կիսվել օգտակար ինֆորմացիայով։ Եթե ավելի շատ եք ուզում այսպիսի հրապարակումներ, դրեք ❤ Գիտե՞ք, որ կան մթերքներ, որոնք սպանում են մեր երիտասարդությունը։ Եկեք փորձենք երիտասարդ մնալ և այսօրվանից հրաժարվենք այս սննդատեսակներից⬇ ❌Մսամթերք – երշիկ, նրբերշիկ, կիսաֆաբրիկատներ, վիտչինա, բեկոն։ Դրանցում մեծ քանակությամբ կոնսերվանտներ կան։ ❌ Զտված շաքար – այն քիմիական ծագում ունի, տարբերություն չկա՝ սպիտա՞կ, թե՞ շագանակագույն։ ❌ Զտված ձեթ ❌Սնդիկ պարունակող ծովամթերք ❌Մարգարին ❌Եգիպտացորենից պատրաստված մթերքներ՝ պոպկորն, չիփսեր։ Դրանք արագացնում են ծերացումը մոտ 10 անգամ, քանի որ Օմեգա 3-ի և Օմեգա 5-ի դիսբալանս է առաջանում, որոնք պետք են կնճիռների դեմ պայքարի համար։ ❌Դեմքը շատ են ծերացնում էներգետիկ ըմպելիքները՝ այն դարձնելով անկենդան։ Դե ինչ, օգտակա՞ր ինֆորմացիա էր։ Ինչի՞ մասին եք ուզում խոսենք։ Ну что дорогие мои ,давно я вам не давала советы и не делилась полезной информацией . Если хотите побольше таких постов ,ставим ❤ Вы знаете,что есть такие продукты,которые убивают нашу молодость ? Давайте по дольше попытаемся оставаться молодыми! И с сегодняшнего дня уберём перечень этих продуктов ⬇ ❌Мясные продукты -колбаски,сосиски,полуфабрикаты ,ветчина ,бекон . В них огромное количество консервантов ,что может спровоцировать воспалительный процес в организме. ❌ Рафинированный сахар ! Продукт химического производства – что белый,что коричневый . ❌Рафинированные масла . ❌ Содержащие ртуть морепродукты (тунец ,королевская скумбрия ,рыба-меч и тд) ❌маргарин !!!!!! ❌ Также к преждевременному старению приводят продукты из кукурузы. (Попкорм,чипсы,хлопья ) Они ускорят старение чуть ли не в 10 раз. А всё из-за дисбаланса омега 3 и омега 6, нужных для борьбы с морщинами. ❌Сильно старят лицо энергетические напитки, они делают ее тусклой и безжизненной Ну что,полезная информация ? О чем хотите ещё поговорить ? #LilitBasyan #healthyfood #motivation #diet #худеем #доипосле

A post shared by Lilit Basyan (@lilitbasyan) on