Ճարպի և ածխաջրերի բարձր պարունակությամբ համեղ ուտելիքի շարունակաբար օգտագործումը բացասական ազդեցություն է թողնում ուղեղի վրա: Այդ մասին նախազգուշացնում է ԱՄՆ-ից, Ավստրալիայից և Մեծ Բրիտանիայից գիտնականների միջազգային խումբը:
MedicalXpress-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ հետազոտությունը ցույց է տվել, որ այդպիսի սննդի հաճախ օգտագործման պատճառով հիպոկամպի հատկությունները փոխվում են այնպես, որ մարդուն դժվար է վեռադառնալ առողջ ապրելակերպին:
Հետազոտությանը մասնակցել է 120 տարեկանից բարձր 10 կամավոր, որոնք գիտափորձի սկզբում օգտագործել են առողջ սնունդ, մեկ շաբաթվա ընթացքում գերադասել կամ իրենց սովորական սննդակարգը, կամ ճարպերի և ածխաջրերի, այդ թվում՝ շաքարի բարձր պարունակությամբ սննդամթերք:
Հետազոտության յուրաքանչյուր մասնակիցն անցել է հիշողության թեստ, ինչպես նաև պատմել, թե գիտափորձի ընթացքում ստացե՞լ է արդյոք հաճույք ուտելու ժամանակ:
Արդյունքում պարզ է դարձել, որ մեկ շաբաթվա ընթացքում անառողջ սննդի օգտագործումը վատացնում է հիշողությունը: Գիտնականները նաև հայտնաբերել են փոփոխություններ հիպոկամպում, որը կարևոր դեր ունի սնունդը կարգավորելու հարցում: Այսպես, մասնակիցները չեն զգացել հագեցվածություն մեկ ափսե բելգիական վաֆլի համտեսելուց հետո և չափից շատ են կերել:
Գիտափորձի մասնագետները նաև լավ հիշել են հաճույքը, որը ստացել են վնասակար ուտելիքից, այդ իսկ պատճառով նրանց մոտ առաջացել են այդպիսի ուտելիքից հրաժարվելու դժվարություններ: