Պատմության մեջ առաջին անգամ մարդուն փոխպատվաստել են ողջ դոնորի ձեռքը
Advertisement 1000 x 90

Պատմության մեջ առաջին անգամ մարդուն փոխպատվաստել են ողջ դոնորի ձեռքը

Հանոյի Կենտրոնական զինվորական №108 հոսպիտալում (Վիետնամ) եզակի վիրահատություն է կատարվել՝ դաստակի հետ միասին ձեռքի աշխարհում առաջին փոխպատվաստում ողջ դոնորից:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, վիրահատությունը կատարվել է դեռեւս հունվարի վերջին, եւ հիմա բժիշկները հայտնել են, որ Հանոյից 31-ամյա պացիենտի դաստակի եւ նախաբազկի ֆունկցիաներն աստիճանաբար վերականգնվում են:

Հայտնի է, որ տղամարդը 2016 թվականին ստացել էր արտադրական վնասվածք, որի հետեւանքով ձախ թեւի ստորին հատվածը եւ նախաբազուկը կոտրվել էին եւ ամբողջությամբ դեֆորմացվել: Բժիշկները ստիպված էին ձախ ձեռքն անդամահատել նախաբազկից ցածր:

Դոնոր է դարձել մարդ, որը նույնպես դժբախտ պատահարից տուժել էր արտադրության մեջ. վարակման սպառնալիքի պատճառով նրա ձեռքն անդամահատել էին: Սակայն մի փոքր ուշ բժիշկները նկատել էին, որ անդամահատված ձեռքի մի մասն առողջ է եւ կարող է օգտագործվել փոխպատվաստման համար:

Վիրահատությունը տեւել է 8 ժամ: Այս ընթացքում բժիշկները միացրել են 36 մկաններ եւ 2 մեծ ոսկորները, ինչպես նաեւ մեծ թվով այլ հյուսվածքներ: Վիրահատությունից անմիջապես հետո պացիենտը կարողացել է շարժել փոխպատվաստված ձեռքի մատները:

Այսօրվա դրությամբ հայտնի է 89 փոխպատվաստված ձեռքի մասին, որոնք ստացվել են մահացած ուղեղով դոնորներից: Վիետնամական հոսպիտալում ողջ դոնորից փոխպատվաստման վիրահատությունը իր տեսակի մեջ առաջինն է:

news.am