Հայտնաբերվել է ցերեկային քնի և սրտի հիվանդությունների միջև կապը
Advertisement 1000 x 90

Հայտնաբերվել է ցերեկային քնի և սրտի հիվանդությունների միջև կապը

Ցերեկային քունը նվազեցնում է սրտամկանի ինֆարկտի առաջացման ռիսկը 48%-ով: Այսպիսի եզրակացության են եկել Շվեյցարիայի Լոզանի համալսարանական հիվանդանոցի գիտնականները, հայտնում է Focus-ը:

Հետազոտողներն ուսումնասիրել են քնի միջին տևողության և սրտի հիվանդությունների զարգացման միջև կապը:

Հինգ տարի շարունակ մասնագետները հետևել են 35-75 տարեկան 3500 կամավորների: Փորձի մասնակիցները նշել են, թե որքան հաճախ և որքան երկար են քնում ամեն օր:

Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր շաբաթվա ընթացքում մեկ կամ երկու անգամ քնում են ցերեկը, 48%-ով կրճատել են ինսուլտի, սրտի կաթվածի և սրտի անբավարարության զարգացման վտանգը:

Քնի տևողությունը կարևոր նշանակություն չունի, նշել են հետազոտողները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը