Մեծ Բրիտանիայի Սուրեյի ոստիկանությունը որոշել է օգտագործել ենթադրաբար անսովոր և ինքնատիպ մեթոդ՝ քաղաքացիներին նախազգուշացնելու համար հետախուզվող հանցագործների մասին: Իրավապահները հանցագործների լուսանկարները տեղադրում են ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև նրբաբլիթների վրա:
Բրիտանիայի իրավապահներն իրենց թվիթերյան միկրոբլոգում նշել են, որ նրանց հաջողվել է համագործակցել «հայտնի խոհարար Ֆիլիպ դե Պենի հետ, ով իր արվեստի միջոցով օգնում է որոնումներին»:
Այս լուրը մեծ հետաքրքրություն է առաջացրել մեծ թվով օգտատերերի շրջանում: Բրիտանացիներին հետաքրքրել է խոհարարը: Բազմաթիվ հարցերից հետո ոստիկանները խոստովանել են, որ նա գոյություն չունի, և լուսանկարները Photoshop-ի միջոցով մշակելուց հետո հայտնվել են նրբաբլիթների վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը