Նկարիչ Սուքիաս Թորոսյանի ֆեյսբուքյան էջից. «XIX դարում Օգյուստ Պոնսոնը, լինելով Արևմտյան Հայաստանում, նկատում է, որ հայկական տներից հաճելի բուրմունք է գալիս:
Հայերը իրենց տներում վառում էին մանուշակի չորացրած արմատներից, մուշկից, խեժից և խունկից պատրաստված նյութ:
Այն նաև պրոֆիլակտիկ բնույթ էր կրում, և ինչպես գովազդում էին՝ օգնում էր, պաշտպանվելու գրիպից մինչև խոլերա:
1885 թվականին մեծ թափով սկսեցին արտադրել Ֆրանսիայում, և այն մեծ տարածում ստացավ ամբողջ աշխարհով մեկ:
Այսօր էլ են արտադրում և վաճառում դեղատներում, չնայած 135 տարի է անցել: Papier D’Armenie Ֆրանսիա և Carta D’Armenia Իտալիա»: