«Գերող»․ Իննա Խոջամիրյանի նոր լուսանկարն ԱՄՆ-ից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Գերող»․ Իննա Խոջամիրյանի նոր լուսանկարն ԱՄՆ-ից

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում մշտապես կիսվում է հրապուրիչ ու եթերային լուսանկարներով: Իր հետեւորդներին ու երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։ Instagram-ում հրապարակված նոր լուսանկարում Իննան ներկայացել է հմայիչ կերպարում։ Կադրերում նա կրում է մոխրագույն երանգի կոմբինեզոն, սպորտային կոշիկներ, գլխարկ։ Դերասանուհին մեղմ շպարով եւ արձակված վարսերով է։ Հրապարակմանը կից Իննան անգլերենով գրել է․ «Ցտեսություն ԱՄՆ, մինչ նոր հանդիպում»։ Իսկ երկրպագուներն էլ իրենց հերթին գրել են․ «Գերող», «Հրաշք», «Սիրուն», «Անթերի», «Կատարյալ»։