Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:
Instagram-յան էջում հրապարակված կադրում Մորտոն ներկայացել է սեղանի շուրջ նստած։ Նա կրում է համարձակ բացվածքով զգեստ։ Ընտրել է վառ շպար, վարսերն արձակված են։ Լուսանկարում Լիլիի ձեռքին մսի մեծ կտոր է։ Դերասնուհին հրապարակմանը կից մեկնաբանություն չի կատարել։ Սակայն երկրպագուները գնահատել են եւ՛ նրա հումորը, եւ՛ գեղեցկությունը։