Պատմության մեջ երկրորդ անգամ մարդն ամբողջությամբ բուժվել է ՄԻԱՎ-ից: Բժիշկները հաստատել են, որ Լոնդոնում բնակվող 40-ամյա Ադամ Կաստիլյեխոն լիովին բուժվել է:
Տղամարդու մոտ ՄԻԱՎ էր ախտորոշվել 2003-ին: Նրան ոսկրածուծի ցողունային բջիջներ են փոխպատվաստել քաղցկեղից բուժելու համար, որն ախտորոշվել էր Կաստիլյեխոյի մոտ: Դոնորն ուներ գենի մուտացիա, որը պաշտպանում էր իրեն, իսկ այժմ նաև Կաստիլյեխոյին, ՄԻԱՎ-ից, գրում է Interfax-ը:
Ինչպես նշում են բժիշկները, Ադամ Կաստիլյեխոն ավելի քան 30 ամիս է՝ այլևս չի ընդունում հակառետրովիրուսային դեղամիջոցները, իսկ վիրուսը նրա արյան մեջ չի հայտնաբերվել: