Սլացիկ մարմին, կարճ զգեստ․ Լիլի Սարգսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սլացիկ մարմին, կարճ զգեստ․ Լիլի Սարգսյան

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը համացանցի ամենաակտիվ օգտատերերից է: Նա չի զլանում եւ իր հետեւորդների եւ ընկերների հետ կիսվում է իր առօրյան ներկայացնող լուսանկարներով եւ սելֆիներով: Որպես Հայաստանի տիտղոսակիր գեղեցկուհի՝ Լիլին բնականաբար մի շարք միջոցառումների է ներկա լինում, մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի եւ ներկայանում մեկը մյուսից տարբերվող կերպարներով:

Լիլի Սարգսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Նա կրում է սեւ երանգի կաշվից կարճ զգեստ, որն էլ ընդգծել է նրա սլացիկ մարմինը։ Նա հավաքել է մազերը, քնքուշ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից գեղեցկուհին անգլերեն լեզվով գրել է․ «Սովորաբար ես չեմ կարոտում քեզ, բայց այսօր ես մահանում եմ քեզ տեսնելու ցանկությունից»։