COVID-19-ը կորոնավիրուսային վարակը երաշխավորված ավելի ծանր է ընթանքում քրոնիկ հիվանդություններով հիվանդների, ինչպես նաև ծխողների դեպքում: Այս մասին հայտնում է The Philadelphia Inquirer-ը` վկայակոչելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալները:
Մասնագետները վերլուծել են 7162 վարակված հիվանդի տվյալները: Ուսումնասիրվող փաստաթղթերում առկա էին տեղեկություններ քրոնիկ հիվանդությունների և վնասակար սովորությունների մասին: Ինչպես պարզվել է, շաքարային դիաբետ ունեցող 784 հիվանդների մոտ կեսը հոսպիտալացվել է, 148 մարդ (18.8 տոկոս) գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: 656 տարբեր ծանրության թոքերի հիվանդությամբ վարակված 656 անձի ավելի քան մեկ երրորդը հոսպիտալացվել է, 94 հոսպիտալացված (14.3 տոկոս) տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքներ:
Սրտանոթային հիվանդութություններով 647 պացիենտների կեսից ավելին հայտնվել է հիվանդանոցում, նրանցից 132 մարդ (20.4 տոկոս) տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: և, վերջապես, երիկամային հիվանդությամբ պացիենտների երկու երրոդը հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակվելուց հետո, նրանցից 56-ը (26,2 տոկոս) տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքներ:
Ավելին, CDC-ի նյութերից հետևում է, որ ծխողներն ավելի ծանր են տանում հիվանդությունը, քան չծխողները: Միջինում, ծխող վարակվածների մոտ մեկ քառորդը հոսպիտալացման կարիք ուներ:
Համարվում է, որ ծխելը կարող է ռիսկի գործոն լինել, քանի որ այն վնասում է թոքերը, ինչն էլ, իր հերթին, մեծացնում է բարդությունների ռիսկը կորոնավիրուսով վարակման դեպքում: