Ամենավտանգավոր վայրը վերելակն է. կենսաբան
Advertisement 1000 x 90

Ամենավտանգավոր վայրը վերելակն է. կենսաբան

Վերելակներն այսօր մեծ վտանգ են ներկայացնում կորոնավիրուսով վարակվելու տեսանկյունից: Այս մասին ասել է ԱՄՆ Կենսաբանության համակարգային դպրոցի պրոֆեսոր Անա Բարանովան, հաղորդում է MеdPortal-ը:

«Այդ փոքր փակ տարածքը, որում միևնույն ժամանակ շատ մարդիկ են գտնվում և դիպչում կոճակներին, և եթե վերելակում հիվանդ մարդը փռշտացել կամ դիպչել է կոճակներին, ապա ձեր բախտը չի բերել»,-ասել է  նա:

Նա մի դեպք է պատմել, երբ վարակված մարդը գնացել է եկեղեցի, նստել նստարանին, իսկ դրանից 2 ժամ անց նույն տեղը նստել է այլ մարդ և նույնպես հիվանդացել:

 med.news.am