«Որ Մոսկվայում նույնքան լավ լինի, որքան Հայաստանում». Գարիկ Մարտիրոսյանը պատասխանել է հետեւորդների հարցերին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Որ Մոսկվայում նույնքան լավ լինի, որքան Հայաստանում». Գարիկ Մարտիրոսյանը պատասխանել է հետեւորդների հարցերին

Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, ինչպեսեւ շատ այլ աստղեր, տանն է՝ կարանտինի պայմաններում։ Instagram-ի իր էջում նա բազմաթիվ անգամներ հետեւորդներին կոչ է արել հրաժարվել փողոց դուրս գալուց եւ այս բարդ օրերին հետեւել հիգիենայի կանոններին։

Ըստ ամենայնի՝ հետեւորդներին եւ ինքն իրեն զբաղեցնելու համար նա Stories բաժնում կոչ է արել իրեն հարցեր ուղղել։ Հետեւորդները հաճույքով արձագանքել են եւ Մարտիրոսյանի էջը ողողել հարցրով, որոնց պատասխաններից կարելի է իմանալ, որ հայտնի շոումենը սիրում է սուրճ լատե, պաշտում Մայքլ Ջեքսոնի ստեղածագործությունը եւ հատկապես «The Lady In My Life» երգը, իսկ Սթիվի Ուանդերի երաժշտության նկատմամբ նրա սերը սկսվել է Power Flower երգից։ Ինչպես հայտնի է, Մարտիրոսյանը ռեփի մեծ գիտակ է եւ նույնիսկ ռեփ է կարդում. հիշեք Իվան Ուրգանտի հետ եթերը, որի ընթացքում շոումները կատարել է սիրելի ռեփեր Notorious B.I.G-ի «Big Poppa» կոմպոզիցիան։ երեկվա հարցերից պարզ է դարձել, որ Notorious-ի երգացանկից նրան ավելի շատ մեկ այլ երգ է դուր գալիս՝ «Notorious Thugs»։

Եվ իհարկե, Stories բաժնում բազմաթիվ ծիծաղելի, բացառիկ պատասխաններ կան Գարիկ Մարտիրոսյանից։ Օրինակ՝ հարցին «Ձեր երեխաները խոսո՞ւմ են հայերեն» շոումենը պատասխանել է. «Մշտապես։ Նույնիսկ քնած ժամանակ չեն լռում»։ «Դու Instagram ունե՞ս»,- հետաքրքրվել է հետեւորդը։ «Ոչ, դու հաշվիչիս ես գրում»,- պատասխանել է Մարտիրոսյանը… «Ձեր կարծիքով՝ ամենածիծաղելի բառը հայերենով»,- հարցրել է հետեւորդը։ «Ծծմբաթթու։ Համաձայնեք, ծիծաղելի բառ է»,- գրել է Գարիկը։

Հարցին՝ չե՞ք ցանկանում դառնալ Հայաստանի նախագահ, Մարտիրոսյանը պատասխպանել է. «Դեռ ոչ, պարոն Զելենսկի»…

«Եթե Հայաստանում այդքան լավ է, ինչո՞ւ են բոլոր հայերը Մոսկվայում»,- հարցնում է հետեւորդները. «Որ Մոսկվայում նույնքան լավ լինի, որքան Հայաստանում»…

«Ասա՝ հույներն ավելի լավն են, քան հայերը»,- պարզ է՝ ով կարող էր այդպիսի հարց տալ։ «Դեմիս, բավական է կեղծ հաշիվներից գրես»,- պատասխանում է Մարտիրոսյանը։

Ամբողջությամբ՝ news.am