Ինչո՞ւ է վտանգավոր տունը քլորակրով ախտահանելը
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է վտանգավոր տունը քլորակրով ախտահանելը

Մարդկանցից շատերը, վախենալով կորոնավիրուսով վարակվելուց, այսօր սկսել են իրենց տներն ու բնակարաններն ախտահանել, այդ թվում՝ քլորակրով: Սակայն այդպիսի ախտահանումը, հատկապես եթե պարբերաբար է կատարվում, կարող է մարդու օրգանիզմի համար վտանգավոր լինել, պնդում է օտոլարինգոլոգ Վլադիմիր Զայցեւը (Ռուսաստան):

Մասնագետի խոսքով՝ քլորակիրը որպես ախտահանման միջոց արդյունավետ է միայն մեծ քանակությամբ, բայց այդ դեպքում բազմաթիվ այլ վտանգներ են առաջանում. մասնավորապես՝ քլորի գոլորշիների ազդեցությունը առողջության համար կարող է վտանգավոր լինել, հատկապես եթե շատ է:

«Եթե քլորակիրը շնչեք, այն «կանցնի» շնչափող, բրոնխներ, թոքեր, սա կարող է առաջացնել բրոնխոսպազմ, շնչարգելություն, բրոնխաթոքային համակարգի բորբոքում»,- «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ զրույցում ասել է օտոլարինգոլոգը:

Դրանից բացի, քլորակրի հեղուկ լուծույթով մշակումը նպաստում է մակերեւույթներին թաղանթի ստեղծմանը, որը պոտենցիալ վտանգավոր է երեխաների եւ կենդանիների համար:

Այսպիսով, տանը մակերեւույթները քլորակրով ախտահանելը վատ գաղափար է: Դրա փոխարեն, ավելի լավ է ընտրել սպիրտ պարունակող նյութեր, խորհուրդ է տալիս մասնագետը:

med.news.am