Ամերիկացի հայտնի երգչուհի Լեդի Գագան գովազդային վահանակների վրա արշավ է տեղադրել կորոնավիրուսի դեմ, որոնք նախքան համավարկի սկիզբը ամրագրել էր ամբողջ Կալիֆոռնիայում նոր ալբոմի՝ «Chromatica»-ի առաջխաղացման համար։ Համատարած կարանտինի պատճառով ալբոմի թողարկման օրը հետաձգվել է անորոշ ժամանականով։ Այժմ երգչուհին Կալիֆոռնիայի վահանակներից դիմում է առաջնագծում հայտնված բժիշկներին։ «Դուք կենսականորեն անհրաժեշտ եք (You’re essential)։ Ավելի փոքր տառատեսակով նշվում է, որ նախկինում գովազդային հրապարակները վարձակալվել են ալբոմի առաջխաղացման համար, սակայն այժմ գլխավոր ուղերձը նրանց է ուղղված, ովքեր այն կտեսնեն. «Եթե դուք կենսական ապահովման սեկտորի աշխատակից չեք, մնացեք տանը, մենք կհաղթահարենք սա»։
Pictures of Lady Gaga’s new promotional billboard in California. pic.twitter.com/IILoO4FGJ3
— Gaga Now (@ladygaganownet) April 18, 2020