Որքա՞ն է սննդի և փաթեթավորման միջոցով կորոնավիրուսով վարակման հավանականությունը
Advertisement 1000 x 90

Որքա՞ն է սննդի և փաթեթավորման միջոցով կորոնավիրուսով վարակման հավանականությունը

Սննդի միջոցով կորոնավիրուսով վարակումը քիչ հավանական է, քանի որ շնչառական հիվանդությունները «չեն տարածվում սննդի կամ դրա փաթեթավորման միջոցով»: Այս մասին նշվում է բրիտանական կառավարության հայտարարության մեջ, փոխանցում է Daily Post կայքը:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները ձեռնարկ են հրապարակել, որում տեղեկատվություն կա սննդի միջոցով կորոնավիրուսի փոխանցման հավանականության մասին: Ձեռնարկում նշվում է, որ նույնիսկ եթե վիրուսն առկա է եղել սննդի մակերեսին, ջերմամշակման դեպքում այն կմեռնի:

Ինչ վերաբերում է այն սննդատեսակներին, որոնք ջերմամշակման ենթակա չեն, ինչպես, օրինակ, բանջարեղենն ու մրգերն են, մասնագետները հորդորում են մարդկանց ուտելուց առաջ լվանալ դրանք տաք ջրով և մաքրել կեղևից: Բացի այդ, փաթեթավորման հետ յուրաքանչյուր շփումից հետո ձեռքերը պետք է լվանալ:

med.news.am