Իտալացի մոդել Լորա Բրագատոն նկարահանվել է Playboy տղամարդկանց ամսագրի համար և հույս հայտնել, որ իր լուսանկարները դուր կգան «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդին:
«Ես նրան դեռ ցույց չեմ տվել լուսանկարները, բայց վստահ եմ, որ Ջեսին կգնահատի դրանք այնպես, ինչպես իմ մյուս ընկերները: Playboy ամսագիրը խորհրդանիշ է, և այն միշտ էլ կլինի: Քիմ Քարդաշյանը մերկացել է Playboy-ի համար, այնպես որ, ինչո՞ւ ոչ:
Երկրպագուներին իսկապես դուր են գալիս այս լուսանկարները, ասում են, որ շատ բարձրակարգ, շատ լավ որակի ֆոտոշարքեր են: Անցյալ տարի ես արդեն նկարահանվել էի Playboy-ի համար Մեքսիկայում, այժմ ֆոտոշարքը մենք լուսանկարեցինք Խորվաթիայում: Ես անհամբերությամբ սպասում եմ հաջորդին»,- Լաուրայի խոսքերն է մեջբերում Daily Star-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը