«Անասելի հայկական գեղեցկություն». Իջինի անկեղծ լուսանկարը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Անասելի հայկական գեղեցկություն». Իջինի անկեղծ լուսանկարը

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր հոլովակ է հրապարակել՝ ներկայացնելով իր անկեղծ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ բոդի է կրում, որն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ Իջինը հավաքել է մազերը, նախապատվություն տվել վառ շպարին՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները։ Մեկնաբանություններում նա հետեւորդներին հարցրել է, թե որ է կնոջ մարմնի ամենասիրելի հատվածը։ «Ինձ համար ամենագեղեցիկ եւ ամենակարեւոր հատվածը կնոջ էներգիան է։ Տիեզերքում ամենաուժեղ էներգիաներից մեկը։ Երբ կինը հուզական, մտովի, հոգեւոր առումներով բավարարված է եւ ներդաշնակ իր հետ։ Այդ էներգիան անզուսպ է եւ շատ գրավիչ»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է երգչուհին։ Հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Անասելի հայկական գեղեցկություն»: