Ներկայացնում ենք ամերիկացի դերասան, գործարար, մարզիչ, գրող, հրապարակախոս Էնթոնի Ռոբինսի 12 արտահայտությունները, որոնք ցանկացածին կօգնեն հասնել հաջողության:
Մարդիկ ծույլ չեն, նրանք ուղղակի թույլ նպատակներ ունեն. նպատակներ, որոնք չեն ոգեշնչում նրանց:
Ըստ էության, եթե մենք ուզում ենք կառավարել մեր կյանքը, մենք պետք է վերահսկողության տակ վերցնենք մեր անընդհատական գործողությունները: Որոշում է մեր կյանքը ոչ թե այն, ինչ մենք անում ենք մեկ անգամ, այլ այն, ինչ մենք անում ենք անընդհատ:
Յուրաքանչյուր պրոբլեմ նվեր է հանդիսանում. առանց պրոբլեմների մենք չէինք աճի:
Երբ մենք երախտապարտ ենք, վախն անհետանում է, և հայտնվում է առատությունը:
Ես հանգել եմ եզրակացության, որ իմ բոլոր նախկին անհաջողությունները և հիասթափությունները բառացիորեն դրել են իմաստավորման հիմքը, որը ստեղծել է կյանքի նոր մակարդակ, որից ես հիմա հաճույք եմ ստանում:
Եթե Դուք չեք կարող, Դուք պարտավոր եք: Իսկ եթե Դուք պարտավոր եք, ապա Դուք կարող եք:
Իրական որոշումը չափվում է նրանով, որ Դուք նոր գործողություն եք կատարել: Եթե չկա գործողություն, ուրեմն Դուք չեք ընդունել իրական որոշում:
Այն պահին, երբ Դուք որոշում եք կայացնում, ձևավորվում է Ձեր ճակատագիրը:
Նպատակների որոշումը հանդիսանում է անտեսանելին տեսանելիի վերածելու առաջին քայլը:
Եթե Դուք անում եք այն, ինչ միշտ արել եք, ապա Դուք անում եք այն, ինչ միշտ ստացել եք:
Հաջողության գաղտնիքը նրանում է, որ սովորեք օգտագործել ցավը և հաճույքը, այլ ոչ թե թույլ տաք, որպեսզի ցավը և հաճույքն օգտագործեն Ձեզ: Եթե Դուք անում եք դա, Դուք կառավարում եք կյանքը: Եթե Դուք դա չեք անում, կյանքը վերահսկում է Ձեզ:
Ճանապարհը դեպի հաջողություն՝ զանգվածային վճռական միջոցներ ձեռնարկելն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը