Օձերի ակտիվության շրջան. Ինչպե՞ս վարվել օձ տեսնելիս
Advertisement 1000 x 90

Օձերի ակտիվության շրջան. Ինչպե՞ս վարվել օձ տեսնելիս

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օձերն ակտիվանում են ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում։

Օձերը սովորաբար դուրս են գալիս իրենց բներից առավոտյան և երեկոյան, իսկ ցերեկային ժամերին պատսպարվում են առավել հով վայրերում։ Ընդհանուր առմամբ՝ օձերը թաքնված կենսակերպ են վարում։

Օձերը նախահարձակ լինող կենդանիներ չեն։ Դրանք կարող են հարձակվել միայն այն դեպքում, երբ վտանգ են զգում կամ երբ մարդը փորձում է վնասել կենդանուն։

ՕՁԻՆ ՀԱՆԴԻՊԵԼԻՍ

1․ Չմատնվել խուճապի
2․ Չանել կտրուկ շարժումներ ու մնալ անշարժ
3․ Չփորձել հարվածել կամ վնասել կենդանուն
4․ Համբերատար սպասել, մինչև օձը պարզապես սողալով կհեռանա

ԹՈՒՆԱՎՈՐ ՕՁԻ ԿԾՈՑԻ ԴԵՊՔՈՒՄ

1․ Անհապաղ ահազանգել շտապօգնության ծառայություն 103 հեռախոսահամարով կամ շտապել մոտակա բուժհաստատություն
2․ Չզբաղվել ինքնաբուժությամբ
3․ Չկպչել վերքին կամ փորձել ինքնուրույն լուծել խնդիրը
4․ Չանել կտրուկ շարժումներ (օրինակ՝ թափահարել ձեռքը, որն օձը խայթել է)
5․ Օձի խայթոցի դեպքում պարբերաբար ընդունել մեծ քանակությամբ հեղուկ

Ի դեպ, Հայաստանում հանդիպում է 23 տեսակի օձ, որոնցից թունավոր է միայն 4-ը։

Զգոն եղեք և պահպանեք շրջակա միջավայրը»։