Իր հղիության մասին չիմացող կինը անսպասելի ծննդաբերել է լոգարանի մեջ
Advertisement 1000 x 90

Իր հղիության մասին չիմացող կինը անսպասելի ծննդաբերել է լոգարանի մեջ

Ամերիկյան Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքից Սինդի անունով կինը չի նկատել, որ հղի է, եւ անսպասելիորեն ծննդաբերել է լոգարանի մեջ։

Ինչպես հայտնում է KTRK-TV-ն, Սինդին ասել է, որ ոչինչ չէր վկայում հղիութան մասին։ Ինը ամսվա ընթացքում կնոջ քաշն ավելացել է ընդամենը 4,5 կիլոգրամով, ավելին՝ նրա մոտ չի ընդհատվել դաշտանը։ Այդ պատճառով նույնիսկ երբ նրա մոտ սկսել են ծննդաբերական ցավերը, նա չի հասկացել, թե ինչ է տեղի ունենում։

«Ինձ մոտ ցավեր սկսվեցին, եւ ես գնացի լողասենյակ, ինչպես միշտ այդպիսի դեպքերում անում եմ,- պատմել է Սինդին,- մեկ ժամ էլ չէր անցել, եւ նա լույս աշխարհ եկավ։ Չկար նույնիսկ այնպիսի զգացում, որ անհրաժեշտ է ուժ գործադրել, միայն զգացի, որ մարմինս ինքնուրույն է ուժ տալիս, եւ դրանից հետո երեխան շատ արագ դուրս եկավ»։

Նորածինը կշռել է 2268 գրամ։

Քանի որ ամուսինն այդ ժամանակ ծանոթների մոտ է եղել, Սինդին ինքն է շտապօգնություն կանչել եւ հիվանդանոց գնացել։ Քրիսի խոսքերով՝ երբ իմացել է նորությունը, միանգամից չի հավատացել, որ հայր է դարձել։

«Վերջացավ նրանով, որ նա հնարավորություն տվեց ինձ խոսել բժիշկների հետ Facetime-ով,- պատմել է նա,- Միայն այդ ժամանակ ես հասկացա․ «Նա բոլորովին էլ չի հորինում»։

news.am