Ինչո՞ւ թոքերի հիվանդություններ ունեցող մարդիկ չպետք է դիմակ օգտագործեն
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ թոքերի հիվանդություններ ունեցող մարդիկ չպետք է դիմակ օգտագործեն

Թոքերի հիվանդություններ, այդ թվում ասթմա ունեցող մարդիկ չպետք է դիմակ օգտագործեն, քանի որ դա դժվարացնում է շնչառությունը: Այս մասին հայտնել են բրիտանացի բժիշկները, հաղորդում է The Daily Mail-ը:

Եթե մարդը թոքերի հիվանդություն ունի, սակայն դիմակ կրելը դիսկոմֆորտ չի առաջացնում, ապա նա պետք է այն կրի կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Հակառակ դեպքում դիմակ կրել խորհուրդ չի տրվում:

Բժիշկների խոսքով՝ ասթմայով տառապող մարդկանց մոտ կարող է նոպա սկսվել տաք օդի պատճառով: Բրիտանացի բժիշկների խոսքով՝ դիմակ պետք է կրեն միայն բժիշկները: Սովորական մարդիկ դրա կարիքը չունեն:

med.news.am