Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալվեց, քանի որ չկար վերահսկողություն, չկար համագործակցություն քաղաքացիների ու պատկան մարմինների միջև, հույսը դրվել էր քաղաքացիների անձնական պատասխանատվության վրա: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը:
Բժշկուհու խոսքով՝ կային մի քանի գործողություններ, որոնք պետք է ի սկզբանե կատարվեին, որ այսօր թվերի նման աճ չգրանցվեր, մինչդեռ, ըստ Մանուկյանի, մասսայական կանխագելման որևէ միջոց չի ձեռնարկվել և որդեգրվել է ինքնապաշտպանության քաղաքականություն:
«Պետք էր անել զանգվածային թեստավորում, եթե դա արվեր այն ժամանակ, երբ մի քանի հարյուր հոգի էին վարակակիրները, այժմ էական տարբերություն կլիներ: Պետք էր անել այնպիսի թեստեր, որոնք ցույց կտային նաև, թե տվյալ անձը եղե՞լ է վարակակիր, քանի որ տարածման հիմնական պատճառն անգագնատ քաղաքացիների՝ մյուսների հետ շփումն է: Եթե զանգվածային թեստավորման խնդիր կար, պետք էր ստուգել քաղաքացիների թթվածնային բավարարության աստիճանը, և գոնե նրանց թեստավորել, եթե տատանում նկատվեր»,-ասաց Մանուկյանը՝ նշելով նաև, թե արդյունավետ կարող էր լինել նաև իրապես խիստ կարանտինային ռեժիմը՝ մի քանի ամսով:
«Եթե ի սկզբանե խիստ կարանտինը պահվեր, այս պատկերը չէր լինի: Ցանկացած բնագավառում հաղթանակի գրավականը երկու բան է՝ վերահսկողություն և պատժելիություն: Ինչ-որ միջոցառումներ արվեցին, որոնք բավարար չէին»,-նշեց նա:
Ամբողջությամբ՝ tert.am