Ռուսաստանում հայտնի ոճաբան ու վիզաժիստ Գոհեր Ավետիսյանը հղիության վերջին ամիսներում է։ Աստղը խոստովանել է, որ միշտ երազել է այդ կարգավիճակում արտասովոր ֆոտոշարքի մասին, եւ ահա նրա երազանքը կատարվել է։ Գոհարը մեղմ լուսանկար է հրապարակել, որը հիշեցնում Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» նկարը։
«Նման է նկարի, ճի՞շտ է։ Հսկայական խեցի, ծաղիկներ եւ անիրական գեղեցիկ ֆոն, որը հատուկ ստեղծվել է այս ֆոտոշարքի համար։ Հիմա արդեն սա հիշողություն է ամբողջ կյանքի համար։ Գեղեցիկ է, այնպես չէ՞»,- լուսանկարը մակագրել է վիզաժիստը։
Հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել ու նշել, որ հղիությունը նրան նրբացրել է ու գեղեցկացրել։