Ինչպես կրել դիմակը՝ առանց ականջները ցավեցնելու (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինչպես կրել դիմակը՝ առանց ականջները ցավեցնելու

Հայտնի վարսահարդար և բլոգեր Օլիվիա Սմոլին առաջարկել է հետաքրքիր լուծում, որը կօգնի կրել դիմակ՝ առանց ականջները ցավեցնելու: Համապատասխան տեսանյութը Օլիվիան տեղադրել է Ինստագրամի իր էջում:

Տեսանյութում վարսահարդարը պաշտպանիչ դիմակի կապիչները ձգում է և դրանք հատուկ մազակալով ամրացնում վարսերին:

Օգտատերերը բարձր են գնահատել այս լուծման պարզությունը: Նրանք նշել են, որ այս մեթոդը «գեղեցիկ և գործնական» է, բայց այն հարմար է միայն երկար մազեր ունեցողների համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը