Մոդելը դեմքին դաջվածք է արել՝ ավելի երիտասարդ տեսք ունենալու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մոդելը դեմքին դաջվածք է արել՝ ավելի երիտասարդ տեսք ունենալու համար

Գերմանիայի Քյոլն քաղաքից մոդել Քեյթ Մերլանը այտերին և քթի վրա պեպենների դաջվածք է արել: Քեյթը վստահ է, որ այժմ նա շատ ավելի երիտասարդ տեսք ունի, գրում է Daily Star-ը:

«Ես պեպենների ֆիլտրն օգտագործում էի սելֆի անելիս, ուստի որոշեցի, որ իրական կյանքում ինձ պետք են պեպեններ»,- ասել է 33-ամյա մոդելը:

Ըստ նրա, պեպենների դաջվածքը տևել է 2.5 ժամ: Դաջվածքի համար Մերլանը վճարել է 250 եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը